Պաոլո Կոելիո«Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրի՛նգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրի՛ր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո՛, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացի՛ր: Այս Սուրբ Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացածկ կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:

— Օ՜, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սուրբ Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սուրբ Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

  1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

_____________________________________________________________________________________________________________________________________

  1. Պատմի՛ր սրինգ նվագող աղջկա մասին:

Նա շատ եր սիրում նվագել սրինգ:Եվ նա մի օր սրինգ նվագելուց ուրիշ բանի մասին եր մտածում և սրինգը սկսեց դաթարել նվագել:

 

Advertisements

Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ

60

  a) 32406-2235:5=31959

 1.2235:5=447                                                                                     2.32406-447=31959

42588:7-205×6+960:3=                                                                  1.42588:7=6084                                                                                2.205×6=1230                                                                                    3.960:3=320                                                                                        4.6084-1230=4854                                                                            5.4854+320=5174

English 17.09.2019

boy- տղա

girl- աղջիկ

little- փոքր

good- լավ

to play- խաղալ

toy – խաղալիք

funny- ծիծաղելի

monkey- կապիկ

puppy- շան ձագ

kitten – կատվի ձագ

giraffe- ընձուղտ

duck- բադ

other -այլ, ուրիշ

balloon-  փուչիկ

to take – վերցնել

I’d love to- ես կցանկանայի

Blue- կապույտ

Green- կանաչ

Red- կարմիր

Yellow- դեղին

Brown – շագանակագույն

White -սպիտակ

Թեմա՝ Գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելից

16.09.2019

  1. Հաշվիր

 

Բ) 8592-657+124567-7025=125577

5100×40:200=1020

33600:60:70×22= 176

3.Երկու արկղում կար հավասար քանակությամբ խնձոր: Երբ առաջինի կեսը վաճառեցին, այնտեղ մնաց 12 կգ-ով քիչ, քան երկրորդում: Քանի՞ կիլոգրամ խնձոր կար յուրաքանչյուր արկղում նախքան վաճառելը:

 

Վիլյամ Սարոյան․ «Առաջին օրը դպրոցում»

Երրորդ մաս

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ո՞վ է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու՝ նրա աչքերում արցունքներ երևացին։

1. Գրի՛ր հաճելի, բարձրանալ, տխրել, լիքը բառերի հականիշները և կազմի՛ր նախադասություններ։

1. Տհաճ, ցածր, ուրախանալ, քիչ

Ես այսօր տհաճ օր եմ անցկացրել:

Իմ եղբայրը ցածրահասակ է:

Այս տարի ուրախ տարի էր:

Քիչ անց կսկսվի ֆիլմը:

2. Դո՛ւրս գրիր հինգ ուղղագրական դժվարություն ունեցող բառ( լսվում է մի կերպ, գրվում՝ այլ կերպ)։

Երգեր, Էմիին, աղբարկղ, ևս, Դևի

English 14.09.2019

Հաստատական                          հարցական                     ժխտական

I am  -ես եմ                                         Am I ?                            I am not

You are – դու ես                                   Are you?                        You are not

He/she/it is  – նա է                            Is he/ she/ it ?                   He /she/ it is not

We are–   մենք ենք                                  Are we  ?                            We are not

You are–  դուք եք                                 Are you   ?                            You are not

They are  – նրանք են                             Are they ?                               They are not

12.09.2019 մաթեմ

թեմա՝ թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով

 

586941=5×100.000+8×10.000+6×1000+9×100+4×10+1×1

                                       Վարժ.29

ա) 67=6×10+7×1  308=3×100+8×1  4552=4×1000+5×100+5×10+2×1

                                         Վարժ.30

ա) 7հազ. + 3հ + 3տ + 5մ . -7335

     8×10000+3×1000+2×10 — 83020

      200000+400+5 — 200405

                                       Վարժ.33

ա) 34581

     54581

    54581-34581=2000

                                                                              Պատ.՝20000-ով

11.09.2019

թեմա կարգային միյավոր

254647=2×100.000+5×10.000+4×1000+6×100+4×10+7×1

Հինգ թիվը ցույծ է տալիս , որ 5-րի կարգում 5 կարգային միյավոր`5 տասհազարյակ

                                     Վարժ.15

324707

I կարգում գրված 7 թվանշանը ցույց է տալիս , որ I կարգում կա 7 կարգայի միավոր

III կարգում գրված 7 թվանշանը ցույց է տալիս, որ III կարգային կա 7 կարգային միավոր ՝ 7 հարյուրյակ

                                   Վարժ.16

ա) Այդ թիվը կլինի՝60007

բ) II կրգում 8 կարգային միյավոր, IV կարգում ՝ 9 կրգային միյավոր 9080