Русские фамилии

Большинство фамилий в русской именной формуле произошло от отчеств (по крестильному или мирскому имени одного из предков), прозвищ (по роду деятельности, месту происхождения или какой-то другой особенности предка) или других родовых имён. Первые сообщения о фамилиях в русских землях были у граждан Великого Новгорода. Затем в XIV—XV веках появляются сообщения о фамилии московских удельных князей и бояр. В начале XIX века фамилии были введены для большинства подданных Российской Империи, в том числе и крестьян, для евреев (которые формально имели автономию и жили по Кагалу) фамилии были введены согласно «положению о евреях» в 1804 году. Русские фамилии в большинстве случаев были одинарными или писались через дефис, передавались строго по мужской линии. К 1930-м годам полностью завершился процесс получения фамилий малыми народами.

Սպորավոր բույսեր

1.Ներկայացնել սպորավոր բույսերի ընդանուր բնութագիրը։

2. Պտերանմանաների կառուծվածքը և տարածվածությունը։

3. Ինչպես են բազմանում պտերանմանները

4. Համացանցում կատարել ուսումնասիրություններ և դուրս բերել հետաքրքիր փասթեր պտերների մասին։

Գործնական աշխատանք

100. Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:
Պես, հետ, առանց, վրա, համար:


Հայրիկի պես գեղեցիկ մարդ չկա։

Ընկերներիս հետ ես ինձ լավ եմ զգում։

Առանց ընկերության կյանքը կորցնում է իր հմայքը։

Սեղանի վրա կար խնձորներով լի թորպրակ։

Իր ծննդյան համար ես գնեցի ավտոմեքենա։



102. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:
Թերևս, միգուցե, կարծես, մի՞թե, երևի:

Թերևս դու ճիշտ եիր ,բայց ես համաձայն չեմ քո հետ։

Միգուցե դուք ուրախ եք ,բայց հոգում դուք լալիս եք։

Կարծես նա մտածում է որ կլինի ավտովթար։

Մի՞թե լուսինը սպիտակ է?

Երևի նա կարծում է որ ես վատ մարդ է, բայց դա այդպես չէ։

103. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:
Դեմ առ դեմ, կամաց-կամաց, առավոտյան, շատ-շատ, քիչ, երեկ, արագ, բարեկամաբար, օրեցօր, հեռու, կիսով չափ, նախօրոք, լրջորեն, ամենուր, տեղ-տեղ:

Տեղի մակբայներ-դեմ առ դեմ, հեռու, ամենուր, տեղ-տեղ։

Ժամանակի մակբայներ-առավոտյան, երեկ, օրեցօր, նախօրոք։

Ձևի մակբայներ-կամաց-կամաց, արագ, բարեկամաբար, լրջորեն։

Չափի մակբայներ -շատ-շատ, քիչ, կիսով չափ։

106. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:

Գոյական-  շենք, հանելուկ, տաղավար

Ածական-  արագ, շինարարական, փայտաշեն, հոյակապ

Թվական- երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու

Դերանուն- ես, ոչ ոք, բոլորը

Բայ- կառուցել, զրուցել, խառնել

մակբայ- տեղ-տեղ, գուցե

կապ-   բացի, մասին, մեջ

շաղկապ- և, ո՛չ, որովհետև

ձայնարկություն- օ՜ֆ, ջա՜ն, հեյ-հե՜յ

October 17-21

English in Mind page 27
Who is your hero? Read the text and answer the questions.
Grammar: verb To be Past Simple tense, page 28, exercises

My hero is my grandmother. My grandmother is good, smart, beautiful and strong. My grandmother is very-very kind and she gives me many dishes when I go to her. We go to the store with my grandparents and we go to buy me sweets. We go to pick flowers to dry and get tea․


IN CLASS

Գործնական աշխատանք, 17.10

1. Տրված բառերի մեջ յ կիսաձայնն ավելացնելով՝ ստացիր նոր բառեր: Փորձիր ինքդ գտնել նման բառեր:
Հայտ, այլ, բայց, հույն, հույր, սայր, վայր, պայտ, այգի, բույն, հայց:
2. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բառերի հինգ եռյակ:
Ազնիվ, անվախ, գեղեցիկ, ագահ, դաժան, աչքածակ, արդար, աներկյուղ, վայրագ, չքնաղ, կտրիճ, գեղանի, անգութ, ուղղամիտ, անկուշտ:


անվախ, աներկուղ, կտրիճ


գեղեցիկ, գեղանի, չքնաղ

ազնիվ, արդար, ուղղամիտ


ագահ, աչքածակ, անկուշտ


դաժան, անգութ, վայրագ


3. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:
Դաշտային բազմագույն ծաղիկները հմայում են իրենց պարզ գեղեցկությամբ:
Բազմաթիվ թիթեռներ ծաղիկների նման տարածում էին օդի մեջ:
Տղան թախծոտ հայացքն ուղղեց լեռնային գետակի մաքուր ջրերին:
Արևի ճառագայթներըը նստել են բարձր լեռների կատարներին:
4. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինիր հականիշներով:
Անսահման շռայլ ծերունին երազում դրախտ էր ընկել:
Երեխաները մանր, բայց հասած սալոր էին քաղել:
Այդ աղջիկը կարող է քեզ վախկոտ ու տույլ դարձնել:
Վարպետի տաք ու ընդարձակ սենյակը գտնվում էր վերին հարկում:
5. Առանձնացրու և դեմ դիմաց գրիր հականիշ դարձվածքների զույգերը:
Աչքը կուշտ, քթի տակ, խելքից հեռու, Աստծու գառ, աչքի փուշ, յոթ սարից այն կողմ, աչքը ծակ, աչքի լույս, խելքին մոտ, Աստծո պատիժ:

Աչքը կուշտ-աչքը ծակ

Քթի տակ-յոթ սարից այն կողմ

Խելքից հեռու-խելքին մոտ

Աստծու գառ-Աստծո պատիժ

Աչքի փուշ-աչքի լույս
6. Առաջին և երկրորդ շարքերից համապատասխան արմատները միացնելով ստացիր անձնանուններ:
ա. ոսկի, խաչ, ալ, վարդ, շող, ժիր
բ. տուր, վարդ, հատ, կաթ, այր, անուշ:

Ոսկի+հատ=Ոսկեհատ

Խաչ+տուր=Խաչատուր

Ալ+վարդ=Ալվարդ

Վարդ+անուշ=Վարդանուշ

Շող+կաթ=Շողակաո

Ժիր+այր=Ժիրայր

Հոկտեմբերի 17-23

Ընկերներ ջան, այս շաբաթ պատմելու եք  «ջրիմուռների» թեման.

Լրացուցիչ աշխատանք.

  • Գտնել հետաքրքիր տեղեկություններ ջրիմուռների վերաբերյալ, որտեղ և ինչպես են օգտագործվում ջրիմուռները, պատրաստել ուսումնական նյութ։
  • տրված հղումների նյութերը թարգմանել և պատրաստել ուսումնական նյութ։
  • Տնական թարմ հաց— ուսումնասիրելով «դրոժասնկեր» թեման գործնականում կիրառելով տանը պատրաստել խմոր և հաց թխել:

Գործնական աշխատանք

Դասարանում:
1. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Օրինակ՝ ազգանուն, ընտրակարգ- ազգընտիր, անվանակարգ:
Դիմագիծ, նկարագիր- դիմանկար, գծագիր
երկրագունդ, շարժուձև- երկրաշարժ, գնդաձև
գրավաճառ, սեղանատուն- գրասեղան, վաճառատուն
չարասիրտ, լեզվաբան- չարալեզու, սրտաբան
բարեգործ, կամազուրկ- բարեկամ, գործազուրկ

2. Առաջին շարքի դարձվածքների իմաստը գտիր երկրորդ շարքում;
Ականջը գցել- հայտնել

Խելքը գնալ- հմայվել

Գլուխ բերել- հաջողել

Գլուխ տալ- բարևել

Թև առնել- ոգևորվել

Թևաթափ լինել- հուսահատվել

Հոգին հանել- տանջել

3. Առանձնացրու և կողք կողքի գրիր հոմանիշ դարձվածքների վեց զույգ:
Լեղաճաք լինել, լույս աշխարհ գալ, արյունը գլխին տալ, աչքը ջուր կտրել, կյանքի թելը կտրվել, ոտքերն ընկնել, սիրտը ահ ընկնել, բերան ծռել, աշխարհ գալ, աչքը ճամփին մնալ, աչքերը արյունով լցվել, շունչը փչել:

լույս աշխարհ գալ-աշխարհ գալ

լեղաճաք լինել-սիրտը ահ ընկնել

արյունը գլխին տալ-աչքերը արյունով լցվել

աչքը ջուր կտրել-աչքը ճամփին մնալ

կյանքի թելը կտրվել-շունչը փչել

ոտքերն ընկնել- բերան ծռել

4. Տեքստը փոխադրի՛ր յոթ-ութ նախադասությամբ:
Առյուծը քնած էր: Մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան:
Հենց այն է, ուզում էր խժռել, մուկը խնդրեց.
-Բա՛ց թող ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ:
Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մո՞ւկը պիտի իրեն լավություն անի: Բայց մկան ինքնավստահությունը դուր եկավ, ու նրան բաց թողեց: Բայց այնպես պատահեց, որ մուկն իսկապես հատուցեց առյուծին՝ նրա կյանքը փրկելով:
Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը: Նրանք առյուծին պարանով կապկպեցին ծառին: Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր: Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառը բռնել էր, բայց ո՞վ կմոտենար. բոլոր գազանները թաքնվել էին: Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը: Մուկը վազելով եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան:
Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.
-Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել:

Միամիտ գեղցու խելոք աղջիկը

Հին ժամանակով Լոռու գեղերից մնում ապրում էր մի պառավ մարդ։ (Ասենք թե էդ գեղը հենց հայի Գյառ-Գյառն էր)։ Նա ուներ էրկու աղջիկ։ Մինը մարդու էր տվել Փամբակում, մինն էլ տանն էր։ Էդ տան աղջիկը շատ խելոք էր, տնարար ու շատ էլ սիրուն։ Խելքով ու շնորհքով սաղ գեղումը գովական էր։ Էնպես շնորհքով ձեռք ուներ, էնպես սուր միտք, որ ամենքը ասում էին, թե նրա շնորհքը տվովի ա, աստվածատուր ա, թե նա իմաստուն ա ու հնարագետ։ Մի օր աղջիկը ասավ հորը.

— Ապի, գնա տես մեծ քիրս, փեսեն, էրեխեքը ո՞նց են ու խաբարը բեր։

Ալևորը վեր կացավ, գնաց Փամբակ, մի քանի օր մեծ աղջկա մոտ կացավ ու ետ էկավ։ Ճամփին նրան ռաստ էկան էրկու ջահել տղա։ Երբ հասան Փամբակա ջրին, նրանցից մինը ասավ.

— Հայրիկ, ջրի վրա կարմունջ չկա, արի մինս ու մինս կարմունջ դառնանք, մեկելներն էլ վրովն անց կենան։

Ալևորը զարմացավ, ասեց.

— Այ որդի, ոնց որ տեսնում եմ, դու֊ք խելոք տղերք եք, ամա հիմի էնպիսի սարսաղ բան եք ասում, էդ ո՞նց կլինի։ Մի մարդ կարա՞ էս ջրի վրա կարմունջ դառնա։

Էդ տղերքն էլ բան չասին: Չիմն էլ բոբիկացան ու ջուրն անց կացան։ Երբ որ հասան Դվալա սարին, նրանցից մինն ասավ.

— Հայրիկ, էս սարը շատ բարձրն ա։ Մենք մինչև սարի գլուխ հասնիլը շատ կբեզարենք։ Արի մինս ու մինս նարդիվան դառնանք, մեկելներս էլ վրովը բարձրանանք սարը։

— Այ որդի,— ասավ ալևորը,— Էլի մի սարսաղ բան ասեցիր, մի մարդ կարա էս եքա սարին նարդիվան լինի՞։

Անծանոթ տղերքը էլ բան չասացին, բարձրացան Դվալա սարը. էդ սարի գլխից Լոռին ոտքիդ տակին ա, թամաշ արին, ի՞նչ տեսան. սար ու ձոր ալ ու ալվան ծաղիկի մեջ կորած, դեզերն էլ կանաչ արտերով, անդ ու անտառով զուգված զարդարված։ Չորս կողմը սարեր, կլոր պար բռնած, մեջտեղը ձորեր՝ խոր ու ահռելի, աջ ու ձախ կտրած։

Դվեր եկան Դվալա սարից։ Մայիս ամիսն է, արտերն եկել, հասկեր էին քշել ու ցնծին էին տալիս։ Մի լավ արտի կշտով անց կենալիս էդ տղերանցից մինն ասավ.

— Հայրիկ, յարաբ էս արտի տերը սրա ցորենը կանանչ ա կերել, թե պտի հնձի, կալսի ու հետո ուտի։

Ալևորը զարմացավ, ասավ.

— Այ որդի, էլի մի սարսաղ բան ասեցիր, ախար արտը կանանչուց կուտվի՞։ Մին չի որ չհասնի, չհնձեն, չկալսեն, չչորացնեն ու տանեն ջաղացումը աղան, եդնա հաց անեն, ո՞նց կարան ուտեն։

Տղերքն էլի սուս կացան։

Երբ հասան գեղը, մութն ընկել էր, նրանք հալիվորին հարցրին.— էս գեղումը ո՞վ կա, որ մեզ ղոնախ ընդունի։

— Գնացեք,— ասավ,— Խամցոնց տունը, նրանք գյուռ օջախ են ու ղոնախասեր։

Էն տղերքը գնացին՝ Խամցոնց, ալևորն էլ էկավ իրա տուն։ Աղջիկը հարցրեց.

— Ապի, քիրս ո՞նց էր, էրեխեքը, մեր փեսեն ո՞նց էին։

— Շատ լավ էին բալա ջան, քեզ ու հարցնողանցը շատ բարով էին անում:

— Է, լավ, ապի, գնացիր աշխարհ ման էկար, էլ ուրիշ ի՞նչ տեսար, ի՞նչ իմացար, պատմի տենանք։

— Ի՞նչ պետք է անեի, այ բալա, աշխարք ա էլի, ով ունի՞ ուտում ա, խմում, քեֆ անում։ Ով չունի՝ վայ ա տալի իր սև օրը, արին քրտինք ա անում, որ մի կտոր չոր հաց ունենա։ Հա, էսօր ճամփին ինձ ընկերացան էրկու ջահել տղա, ամա խոսելիս մի էրկու սարսաղ բան ասին։

Ու ալևորը պատմեց կարմունջի բանը։ Աղջիկը ասավ,— Ապի, դու շատ միամիտն ես, նրանք քեզ կապանք են ասել, դու գլխի չես ընկել։ Դու նրանց սարսաղ ես ասել, ամա նրանք սարսաղ չեն։

— Բա ո՞նց որդի, մի մարդ կարա՞ եքա ջրին կարմունջ դառնա։

— Է, ապի, երբ նա ընենց ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, չեմ կարող կարմունջ դառնալ, մինդ ու մինդ կարմունջ դառեք, ես էլ վրովն անց կենամ»։ Էն վախտը նրանցից մինը կբոբիկանար, քեզ կշալակեր, ջուրն անց կկտցներ. նա կդառնար քեզ համար կարմունջ։

— Ղորթ որ է,— գլխի ընկավ ալևորը,— էդ լավ, ասենք, ամա մի մարդ կարա՞ Դվալա սարին նարդիվան դառնա՞։

Ու պատմեց նարդիվանի բանը։

— Է, ապի,— ասավ աղջիկը,— էլի գլխի չես ընկել։ Երբ նա էդպես ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, կարալ չեմ նարդիվան դառնալ, մինդ ու մինդ նարդիվան դառեք, ես էլ վրովը բարձրանամ սարը»։ Էն վախտը նրանցից մինը կսկսեր մի լավ հեքիաթ, յա մի պատմություն, դուն էլ ականջ կանեիր ու սարը հենց կբարձրանայիր, որ չէիր իմանալ, թե ոնց բարձրացար։ Էդ կդառնար քեզ համար նարդիվան։

— Ղորթ որ է,— ասավ հալիվորը,— էդ էլ ես լավ ասում։ Լավ, էդ ասենք էդպես։ Ամա արտը կանանչունց կուտվի՞։

— Է, ապի, ապի,— ասաց աղջիկը,— էս հասարակ կապանքն էլ չես գլխի ընկել։ Ախար մի մարդ երբ պարտքով ա վարում, ցանում, որ հնձի, կալսի, պարտքատերը կգա, կտանի, ուրեմն, նա արտը կանանչուց ա կերել։ Իսկ էն մարդը, որ իրա աշխատանքով ա վարել ու ցանել, նա, իհարկե, որ հնձի, կալսի՝ ամբարը կլցնի ու ինքը կուտի։ Բա էն տղերքը ի՞նչ էլան, ապի,— հարցրեց աղջիկը։

— Գնացին Խամցոնց տուն, բալա։

— Էհ, ապի, էստեղ էլ կացինը քարովն ես տվել։ Ախար նրանք ի՞նչ կմտածեին։ Չէին ասի՞լ էս մարդուն իսկի հասկացողություն չուներ։ Սաղ օրը նրանց հետ ճամփա ես էկել։ Անծանոթ մարդիկ քեզ հետ էկել են քու գեղը։ Բա դու տուն չունեի՞ր, մի կտոր հաց չունեի՞ր, մի էրկու տեղաշոր չունեի՞ր, որ քու ճամփի ընկերներին համեցեք էիր արել քու տունը, քան թե վեր ես ունում՝ ղրկում ուրիշներին։ Որ էդ բանը իմանան, մենք ծիծաղատեղ կդառնանք մարդկանց աչքին։

Ու աղջիկը ձեռաց մի եղալի կլոր գաթա թխեց, տասներկու հատ էլ ձու էփեց, բոխչումը կապեց ու ասավ.— Ապի, էս տար էն տղերանցը տուր, ասա. աղջիկս նեղացավ, որ ձեզ իմ տունը չեմ կանչել, հիմի ձեզ համար էս ղրկել ա, անուշ արեք։

Ալևորը բոխչեն վեկալավ գնաց, ամա միտն էկավ, որ բան չի կերել՝ սոված ա, մի ձուն կլպեց, գաթի պռնկիցն էլ մի քիչ կտրեց, կերավ, նոր բոխչեն բերեց էն տղերանցը։

Տղերքը գլխի ընկան, որ աղջիկն էլ իրանց ա կապանք ղրկել.— Էս ո՞նց ա, հայրիկ,— ասեց մեկը,— ձեր աշխարհումը տարին տասնմեկ ամիս ունի՞։ Լիսնյակն էլ օրապակաս ա՞։

Հալիվորը էլի բան չհասկացավ, էկավ տուն, ասավ.

— Մի սարսաղ բան էլ հիմի ասին, թե ձեր տարին տասնմեկ ամիս ա ու լիսնյակն էլ՝ օրապակաս։

— Է՜, ապի, ապի, ինձ խայտառակ արիր։ Բերանդ կրակ էր ընկե՞լ։ Ի՞նչ կլիներ, որ ճամփին ձուն չէիր կերել ու գաթի պռնկիցն էլ չէիր կտրել։

Միամիտ ալևորը որտեղի՞ց հասկանար, որ աղջիկը իր կապանքովը ասել ա տղերանցը, որ իրա տարիքը թամամել ա ու ինքն էլ թամամ լուսնի պես հասած ա։

Մեկել օրը աղջիկն ասեց.

— Ապի, գնա, էն տղերանցը համեցեք արա մեր տունը, թող գան քու օջախումը մի կտոր հաց կտրեն։

Ալևորը գնաց հրավիրեց։ Տղերքը էկան։ Նրանք սրտով ուզում էին միամիտ ալևորի խելոք աղջկանը տեսնել։ Աղջիկը նրանց շատ քաղաքավարի ընդունեց, ասավ.

— Շատ ցավում եմ, որ իմ հերը ձեր ասածները չի հասկացել, ձեզ պես ճամփի ընկերներին իր տունը չի հրավիրել, հիմի ես խնդրում եմ մեր մի կտոր հացը կտրեք ու հետո բարով գնաք ձեր ճամփեն։

Աղջիկը նրանց հետ զրից էր անում, հետն էլ կերակուրը պատրաստում, հացի թադարեք տեսնում, դուս ու տուն անում։

Տղերքը տեսան, որ աղջիկը համ շատ խելոք ա, համ իմաստուն ա, համ էլ շատ սիրուն ա։ Համա չեն հասկանում. շատ ամաչելուցը, թե մորուց ա՝ աչքերի մինը վախտ-վախտ շլվում ա։ Տղերանց մեկը ասավ.— Օթախը շատ լավն ա, ամեն բան կարգին սարքին, ամա ափսոս, որ բուխարիկը մի քիչ ծուռն ա։

Աղջիկը գլխի ընկավ, որ խոսքն իր մասին ա, ետ դառավ ու քաղաքավարի ասաց.

— Սեր պատվական ղոնախներ, դուք բուխարիկի ծռնությունը թողեք, նրան թամաշ արեք, թե ծուխը ինչքան կանոնավոր ա դուրս տանում։

Տղերքը խելքամաղ են լինում աղջկա շնորհքի, տեսքի ու խելքի վրա։ Նրանցից մինը առաջ ա գալիս ու ասում.— Խանում աղջիկ, մենք ճամփորդ չենք, ես էս երկրի իշխանի որդին եմ, սա էլ իմ ընկերն ա։ Մենք շորներս փոխել ենք, ման ենք գալի, որ ժողովրդի չարն ու բարին իմանանք։ Դրա հետ ես մի նպատակ էլ ունեմ. ուզում եմ ինձ համար խելոք մի նշանած ճարեմ: Հիմի քեզնից լավը սաղ աշխարհումը չեմ գտնի։ Դու ես, որ կաս ինձ համար։ Թե դու համաձայն ես, ձեռքդ տուր, մենք հույս աստծու՝ բախտավոր կլինենք։

Աղջիկն էլ շատ հավանեց տղին։ Սրանք նշանվեցին, հետո պսակվեցին ու իրանց մուրազին հասան։

Առաջադրանք:
Քո ընտրությամբ հեքիաթից մի հատված դարձրու գրական հայերեն:

Տղերքը խելքամաղ են լինում աղջկա շնորհքի, տեսքի ու խելքի վրա։ Նրանցից մեկը առաջ ա գալիս ու ասում.—Տիկին աղջիկ, մենք ճամփորդ չենք, ես էս երկրի իշխանի որդին եմ, սա էլ իմ ընկերն է։ Մենք մեր շորերը փոխել ենք, ման ենք գալիս, որ ժողովրդի չարն ու բարին իմանանք։ Դրա հետ ես մի նպատակ էլ ունեմ. ուզում եմ ինձ համար խելոք մի նշանած գտնեմ (ճարեմ): Հիմա քեզնից լավը ամբողջ աշխարհումը չեմ գտնի։ Դու ես, որ կաս ինձ համար։ Թե դու համաձայն ես, ձեռքդ տուր, մենք հույս աստծու՝ բախտավոր կլինենք։

Աղջիկն էլ շատ հավանեց տղային։ Նրանք նշանվեցին, հետո պսակվեցին ու իրանց մուրազին հասան։


Դուրս գրիր բարբառային բառերը, գրիր դրանց համարժեք գրական հայերենը և կազմիր փոքրիկ բառարան:

Մաթեմաթիկա ա․ բ․

Մենք 4 Լիմոններն ենք։ Մենք չորս հոգի ենք և ՉԵՆՔ ՎԵՐՑՆՈՒՄ ՀԻՆԳԵՐՈՐԴԻՆ։ Մենք առաջին տեղն ենք։ Ունենք 11 միաոր իսկ երկրորդ տեղը ունի 9 միավոր։ Մենք չորս հոգով ԱԱԼԸ։ ԱԱԼԸ բացվումա Ա-աշխարհի, Ա-ամենա, Լ-լավ, Ը-ընկերուհիներն ենք։