Փափագ

Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։

Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․

Մատթեոս Զարիֆյան

Սովորիր բանաստեղծությունը անգիր։

08.04.24

Ընդգծել  հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։

Ուղղիր տեքստում  ուղղագրական սխալները 

Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:

Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

1. խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ մասիսի հողից, երասխի ջրից ու հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն վենետիկ:

2. հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` վան, բագավան, կարին, երվանդաշատ, վաղարշապատ, նախիջևան, արտաշատ, բռնված էին պարսից զորքով

3. վրաց միհրդատ թագավորը վարդանի համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:

4. Կետադրել ավանդազրույցը:
Ասում են թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում  երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում և կանգնում հացի փշուրի վրա որպեսզի այն ոտնատակ չընկնի չպղծվի: Այնպես որ իմացեք գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն  հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:
Հացը գետնին գցելը մեղք է քանի որ այն թոնիր է մտել մաքրվել սրբացել:

Ապրիլի 8-12

Էջ՝ 129-133

Ջրածինը (Hydrogenium` լատիներեն ջուր ծնող) պարբերական համակարգի առաջին պարբերության՝ առաջին խմբի, մեկ կարգաթվով տարրն է: 

images.png

ջրածին տարրի նշանը

Ջրածնի ատոմն ունի ամենապարզ կառուցվածքը` մեկ դրական լիցքով միջուկի  շուրջը սփռված է մեկ էլեկտրոն:

download (3).jpg

 ջրածնի ատոմի կառուցվածքը

Միացություններ առաջացնելիս  ջրածինը հիմնականում ցուցաբերում է մետաղական հատկություն, այսինքն՝ տալիս է  մեկ էլեկտրոն և ձեռք է բերում +1 լիցք:

H0−1e→H+

Իսկ որոշ պայմաններում ոչ մետաղական հատկություն` ընդունում է էլեկտրոն (օրինակ՝ մետաղների հետ առաջացած միացություններում)  և ձեռք բերում −1օքսիդացման աստիճան:  

H0+1e−→−H−

Միացությունների ձևով ջրածինը չափազանց տարածված տարր է: Նա  կազմում է  ջրի զանգվածի 11 %-ը, մտնում է բոլոր բուսական` մրգերի, բանջարեղենների, թթուների,  և կենդանական նյութերի` ճարպերի, սպիտակուցների,  ածխաջրերի, նավթի, և շատ այլ հանքային նյութերի բաղադրության մեջ: 

Նա կազմում  է արեգակի և աստղերից շատերի զանգվածի կեսից ավելին: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը` Յուպիտերը, համարյա լրիվ կազմված է ջրածին քիմիական տարրից: Ցածր ջերմաստիճանի և շատ բարձր ճնշման պատճառով ջրածինն այդ մոլորակի վրա գտնվում է պինդ վիճակում: 

Ջրածին տարր պարունակող ցանկացած միացություն պարունակում է ջրածնի երկու իզոտոպ`        պրոտիում ( 99,98) և դեյտերիում (0,02): Աննշան քանակությամբ հանդիպում է նաև երրորդ իզոտոպը` տրիտիումը:

images (4).jpg
images.jpg

                                                     ջրածնի իզոտոպները

Ջրածին տարրն առաջացնում է ջրածին պարզ նյութը՝  

images (2).png

Ջրածնի մոլեկուլի բանաձևն է՝ H2, հարաբերական մոլեկուլային զանգվածը՝ 2,016 (կլորացված 2), մոլային զանգվածը՝ 2 գ/մոլ՝

download.jpg

ջրածնի մոլեկուլի մոդելը

Ջրածինը բնության մեջ ազատ վիճակում հանդիպում է չնչին քանակով՝ գլխավորապես մթնոլորտի  վերին շերտերում:  Երբեմն, այն երկրի ընդերքից դուրս է գալիս այլ գազերի հետ հրաբխային ժայթքումների, ինչպես նաև նավթի արդյունահանման ժամանակ:

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Ո՞ր դեպքում է խոսքը վերաբերում ջրածնին՝ որպես քիմիական տարրի.
    ա) ջրածին պարունակում է մարդու օրգանիզմը,
    բ) ջրածնի լուծելիությունը ջրում վատ է,
    գ) ջրածնի զանգվածային բաժինը ջրում ≈11% է:
  2. Թվարկե՛ք հինգ նյութ, որոնց կազմում ջրածին տարր է առկա:
    H2O-ջուր, HNO3-ազոտական թթու, H2SO4-ծծմբական թթու, HF-ֆտորաջրածին, HCI
  3. Ինչո՞ւ մոլեկուլային ջրածինը չի հանդիպում Երկրի մթնոլորտի ցածր շերտերում:
  4. Որքա՞ն է 8 գ զանգվածով ջրածնի
    ա) նյութաքանակը (մոլ),
    բ) ծավալը
  5. Ո՞ր դեպքում է ջրածնի զանգվածն ավելի մեծ՝ 1 մոլ ջրո՞ւմ, թե՞ 0,5 մոլ մեթանում:
  6. Ջրի զանգվածը Երկիր մոլորակի վրա ≈1,45-10 կգ է: Ի՞նչ զանգվածով (կգ) ջրածին է պարունակում ջուրը:
  7. Հաշվե՛ք ատոմների թիվը 20 գ զանգվածով մոլեկուլային ջրածնում:
  8. Որքա՞ն է ջրածնի զանգվածային բաժինը (%) էթիլսպիրտում՝ C2H5OH:
  9. Ի՞նչ զանգվածով (գ) ցինկ կպահանջվի աղաթթվից 1,12 լ ջրածին դուրս մղելու համար:

Իռացիոնալ անհավասարումներ

Եթե անհավասարման անհայտը գտնվում է քառակուսի արմատի նշանի տակ, ապա  այդպիսի անհավասարումը անվանում են իռացիոնալ: 

Սովորենք լուծել պարզագույն իռացիոնալ հավասարումները: Պարզագույն իռացիոնալ անհավասարումներն են՝ √x<a և √x>a, որտեղ a -ն տրված իրական թիվ է:

Դիտարկենք √x<a անհավասարումը:

1) Եթե a≤0, ապա թվաբանական քառակուսի արմատի սահմանման համաձայն, անհավասարումը լուծում չունի:

2) Եթե a>0, ապա պետք է անհավասարումը բարձրացնել քառակուսի և պահանջել, որ արմատն իմաստ ունենա (արմատատակ թիվը լինի ոչ բացասական): Եկանք հետևյալ համակարգին՝

Որպես պատասխան ստանում ենք հետևյալ կրկնակի անհավասարումը՝ 0≤x<a2

Դիտարկենք √x>a անհավասարումը:

1) Եթե a<0, ապա ձախից ոչ բացասական թիվ է, իսկ աջից՝ բացասական: Անհավասարումը միշտ ճիշտ է, եթե արմատն իմաստ ունի:

Հետևաբար այս դեպքում անհավասարման պատասխանը ԹԱԲ -ն է՝ [0;+∞)

2) Եթե a≥0, ապա պետք է անհավասարումը բարձրացնել քառակուսի և պահանջել, որ արմատն իմաստ ունենա (արմատատակ թիվը լինի ոչ բացասական): Գալիս ենք հետևյալ համակարգին՝

Որպես պատասխան ստանում ենք հետևյալ անհավասարումը՝ x>a2

Նման ձևով վարվելով՝ կարելի է լուծել պարզագույն ոչ խիստ անհավասարումները:

√x≤a անհավասարման դեպքում գալիս ենք հետևյալ եզրակացություններին:

1) Եթե a<0, լուծում չկա: 

2) Եթե a≥0, ապա x∈[0;a2]

√x≥a անհավասարման դեպքում գալիս ենք հետևյալ եզրակացություններին:

1) Եթե a<0, պատասխանը ԹԱԲ -ն է՝ [0;+∞)

2) Եթե a≥0, ապա x∈[a2;+∞)

Օրինակ

Լուծենք √2x−1<3 իռացիոնալ անհավասարումը:

1) Սկզբում գտնենք ԹԱԲ -ը՝ 2x−1≥0

2) Երկու մասերը բարձրացնենք քառակուսի՝ (√2x−1)22

3) Եկանք հետևյալ համակարգին՝

4) Լուծենք ստացված համակարգը՝

5) Պատասխանը ստացված բազմությունների հատումն է՝ x∈[0.5;5)

Առաջադրանքներ․

1)Լուծեք հետևյալ անհավասարումները․

ա) √x<-3 բ) √x<3 գ) √x>-4

x≥0 x<9 x>16

Պատ․՝ [9`0]

2)Լուծեք անհավասարումները․

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Լուծեք հետևյալ անհավասարումները․

2)Լուծեք անհավասարումները․